Երևանի ավագանին որոշեց կանաչապատումն իրականացնել համայնքային նոր ձևավորվելիք հիմնարկով

Your browser doesn’t support HTML5

Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց քաղաքի կանաչապատման գործն իրականացնել համայնքային մեկ, նոր ձևավորվելիք՝ Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանության հիմնարկով։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հիմնավորմամբ՝ իրենք մրցույթ էին անում, համայնքապետարանի կանաչապատման ընկերությունները հաղթում։