Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, դեկտեմբեր, 2019թ․

Այսօր պաշտոնական այցով Բաքու է ժամանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Պաշտոնական աղբյուրների համաձայն` երկօրյա այցի ընթացքում կողմերը մի շարք համաձայնագրեր կստորագրեն «Ուկրաինայի և Ադրբեջանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներում»: