Նախարար Բադասյանը պնդում է՝ դատական իշխանությունում համակարգված կոռուպցիա չկա

Your browser doesn’t support HTML5

Դատական իշխանությունում այժմ համակարգված կոռուպցիա չկա։ Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ մինչև հեղափոխությունը կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են եղել, կաշառքի կոնկրետ դրույքաչափեր են գործել։