YouTube-ը խստացնում է պահանջները

Google-ին պատկանող YouTube սոցիալական ցանցը խստացնում է պահանջները: Այսուհետ YouTube-ից կջնջվեն այն տեսանյութերը, որոնք վիրավորանք են պարունակում, այդ թվում՝ ռասայական և գենդերային: YouTube-ը նաև թույլ չի տա հրապարակել տեսանյութեր, որոնք թաքնված բռնություն են պարունակում: