Գերմանիայի ԱԳ նախարարը բացառում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը մոտ ապագայում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, արխիվ

«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման որևէ պատճառ չկա», - այս մասին այսօր նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը: Նախարարի խոսքերը մեջբերված են Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում:

«Այս պահին Եվրամիության պատժամիջոցների ռեժիմի փոփոխության պատճառներ գոյություն չունեն: ԵՄ և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման բանալին կարող են դառնալ Ռուսաստանի քայլերն ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: Ուկրաինայի արևելքում բնակվող մարդիկ վաղուց արդեն խաղաղության կարոտ են», - նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: