Թուրքիան մի խումբ իսլամիստների արտաքսել է Ֆրանսիա

Թուրքիան իսլամիստի է արտաքսում երկրից, նոյեմբեր, 2019թ․

Թուրքիան այսօր Ֆրանսիա է արտաքսել այդ երկրի քաղաքացի հանդիսացող և «Իսլամական պետություն» խմբավորման հետ սերտ առնչություններ ունեցող 11 անձանց: Այս մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը` զերծ մնալով հավելյալ մանրամասներ տրամադրելուց:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հրաժարվել է մեկնաբանել արտաքսման փաստը:

Reuters-ի տեղեկություններով՝ Թուրքիայից Ֆրանսիա ուղարկված խմբի 11 անդամներից 7-ը անչափահասներ են, 4-ը` կանայք: