Արարատի մարզպետը սուտ և զրպարտություն է որակում իր վարորդի մասնակցությամբ միջադեպի մասին լուրը

Your browser doesn’t support HTML5

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը: Ինքը մարզպետը հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել: