Հայաստանն աննախադեպ աճ է արձանագրել աշխարհի բարեկեցիկ երկրների շարքում

Your browser doesn’t support HTML5

Հայաստանն անցած տարի էականորեն բարելավել է դիրքերը աշխարհի բարեկեցիկ երկրների շարքում: Լոնդոնում գործող «Լեգատում» վերլուծական կենտրոնի ամենամյա զեկույցը փաստում է՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը միանգամից 7 կետով աճ է արձանագրել՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: