Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: