Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ երեկոյան հոսպիտալացվել է սրտանոթային անբավարարության պատճառով: Բելգրադում նրան տեղափոխել են ռազմաբժշկական ակադեմիա:

Հիվանդության կոնկրետ ախտորոշումը չի նշվում: Նախագահի մամուլի խոսնակը պետական լրատվական գործակալությանն ասել է, որ նախագահի վիճակը կայուն է:

49-ամյա Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին: