Առնվազն 7 զոհ Քաբուլում՝ այսօր իրականացված պայթյունի հետևանքով

Քաբուլը հերթական պայթյունից հետո, 13-ը նոյեմբերի, 2019թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` Ներքին գործերի նախարարության շենքի մոտ այսօր առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, շատ վիրավորներ կան:

Պայթյունն իրականացվել է առավոտյան՝ երթևեկության պիկ ժամին, ականապատված ավտոմեքենայի միջոցով: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ նշված տվյալները նախնական են, մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ: