Ավստրալիայում լայնածավալ հրդեհներ են

Հրդեհը Ավստրալիայի շրջաններից մեկում, 12-ը նոյեմբերի, 2019թ․

Ավստրալիայի արևելքում մեծ տարածքների վրա հրդեհներ են բռնկվել: Հարավային կիսագնդի ամռան չոր եղանակին Ավստրալիայում հաճախ են հրդեհներ բռնկվում, բայց այս տարի դրանք շուտ են սկսվել ու ավելի մեծ տարածքներ ընդգրկել: Անտառներով ու թփերով ծածկված մոտավորապես մեկ միլիոն հեկտար տարածք է այրվել, առնվազն 300 տուն է վնասվել, հրդեհների հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին այսօր կոչ են արել անհապաղ հեռանալ վտանգավոր վայրերից: