Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ այսօր Սահակյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: