Հայաստանի պաշտպանության նախարարը չի մեկնի Բաքու՝ ԱՊՀ նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է հոկտեմբերի 30-ին:

ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: