«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ

Your browser doesn’t support HTML5

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Գագիկ Ծառուկյանի մտերիմներից համարվող, «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի որոշումը: Այս մասին լրագրողներին հայտնեց հենց ինքը` Առուստամյանը` որոշումը բնութագրելով «արդարացի որոշում»: