Բուլղարիայի ԲԴԽ-ն հավանություն է տվել գլխավոր դատախազի պաշտոնում վիճահարույց թեկնածությանը

Բուլղարիայի գլխավոր դատախազի թեկնածու Իվան Գեշև, արխիվ

Բուլղարիայի բարձրագույն դատական խորհուրդը հավանություն է տվել Իվան Գեշևի թեկնածությանը երկրի գլխավոր դատախազի պաշտոնում՝ չնայած ամիսներ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները նաև մայրաքաղաք Սոֆիայում փողոցներ են փակում:

48-ամյա Գեշևի նշանակումը դեռ պետք է հաստատի նախագահ Ռումեն Ռադևը:

Ընդդիմախոսները, ներառյալ՝ դատական բարեփոխումների համար պայքարող և իրավապաշտպան կազմակերպությունները, մտահոգություններ են հայտնել Գեշևի պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության և անկախության առնչությամբ: