Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։

Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: