Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ նիստերին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշգաբատում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: