Բորիս Ջոնսոն. «Պետք է ի վերջո ավարտին հասցնել «Բրեքզիթը»

«Մեծ Բրիտանիան ԵՄ պետք է լքի հոկտեմբերի 31-ին», - իշխող Պահպանողական կուսակցության այսօր Մանչեսթերում կայացած տարեկան համաժողովի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Բրիտանական կառավարության ղեկավարը նաև բացառել է «Բրեքզիթի» հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը:

«Եկեք «Բրեքզիթը» ավարտին հասցնենք այն միլիոնավոր մարդկանց համար, ովքեր գուցեև քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին, բայց նախևառաջ դեմոկրատներ են, որոնք հարգում են հանրաքվեի արդյունքները», - հայտարարում էր բրիտանական կառավարության ղեկավարը: