Անցած շաբաթվա գործողությունների ժամանակ աչքի ընկած ՊԲ 4 զինծառայող պարգևատրվել է

Արցախի ՊԲ զինծառայողների խոցած Orbiter-2 անօդաչու թռչող սարքը, 25-ը սեպտեմբերի, 2019թ․

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագրեր Պաշտպանության բանակի՝ անցած շաբաթվա գործողությունների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին պարգևատրելու մասին:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:

Հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի Orbiter-2 տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը, ասված է հաղորդագրությունում: