Արցախի ՊՆ․ Ակնայի հատվածում խոցվել է հակառակորդի ORBITER-2 անօդաչու թռչող սարք

Լուսանկարը՝ Արցախի ՊՆ մամուլի ծառայության

Այսօր ժամը 10:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասներ չփոխանցելով: