Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ այսօր ժամը 11:00 կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումն է: