«Կոմերսանտ». Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են միավորել տնտեսությունները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումաս, արխիվ

Մոսկովյան «Կոմերսանտ» թերթի տեղեկություններով` Ռուսաստանի և Բելառուսի վարչապետեր Դմիտրի Մեդվեդևը և Սերգեյ Ռումասը սեպտեմբերի սկզբին համաձայնեցրել են «Միութենական պետության ստեղծման մասին» համաձայնագրի դրույթների կատարման վերաբերյալ երկկողմ պայմանագրի տեքստը:

Փաստաթղթի համաձայն՝ առաջիկա տարիներին Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունների մի շարք ոլորտներ ամբողջությամբ միավորվելու են: Խոսքը մասնավորաբար միասնական հարկային և քաղաքացիական օրենսգրքերի ստեղծման մասին է: Բացի այդ, ըստ «Կոմերսանտ»-ի, ձևավորվելու են բանկային և էներգետիկ ոլորտի միասնական կարգավորող մարմիններ:

«Տնտեսությունների մակարդակում փաստորեն գործ ունենք համադաշնային պետության ստեղծման հետ», - գրում է մոսկովյան պարբերականը:

Մանրամասները տե՛ս այստեղ