Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզության աղբյուրներին, պնդում են, թե Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 2017-ին Ռուսաստանից դուրս է բերել Պուտինի աշխատակազմում աշխատող մի պաշտոնյայի, ով տարիներ շարունակ խիստ գաղտնի տեղեկություններ է փոխանցել Վաշինգտոնին:
The New York Times-ի հաղորդմամբ, բարձրաստիճան այդ պաշտոնյան հավաքագրվել է ԿՀՎ-ի կողմից դեռ տասնամյակներ առաջ և խիստ արժեքավոր տեղեկություններ է փոխանցել 2016-ի ամերիկյան ընտրություններին միջամտելու Կրեմլի փորձերի վերաբերյալ:
Սպիտակ տան խոսնակը հերքել է այս հաղորդումները:
Ռուսական «Կոմերսանտ»-ը, մինչդեռ, հրապարակել է պաշտոնյայի անունը՝ Օլեգ Սմոլենկով: Ավելի ուշ Կրեմլի խոսնակը հաստատել է, որ նման անուն-ազգանունով պաշտոնյա տարիներ առաջ եղել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, սակայն հեռացվել է աշխատանքից: Պեսկովը միաժամանակ պնդել է, թե նա արժեքավոր տեղեկությունների չի տիրապետել, Պուտինի հետ անձնապես չի շփվել:
Տե՛ս նաև այստեղ