Արցախում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Your browser doesn’t support HTML5

Արցախում այսօր ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ Նախօրեին արցախցիներն ընտրեցին քաղաքապետերի, համայնքապետերի ու ավագանու անդամների։ Մայրաքաղաք Ստեփանակերտում 5 թեկնածու էր առաջադրվել, գործող քաղաքապետն այս ընտրություններին չի մասնակցել։