Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ պատարագ մատուցվեց

Your browser doesn’t support HTML5

Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում կիրակի օրը 7֊րդ անգամ պատարագ մատուցվեց։ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին հարյուրավոր մարդիկ էին ներկա Հայաստանից, Սփյուռքից, Թուրքիայի տարբեր քաղաքներից։