Թրամփը չի բացառում Իրանի նախագահի հետ մոտալուտ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Իրանի նախագահ Հասան Ռոհանի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կարող է հանդիպել արդեն այս ամիս Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

«Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է: Իրանցիները կցանկանային լուծել այս խնդիրը, քանի որ շատ լուրջ խնդիրներ ունեն: Ֆինանսապես նրանք պարզապես զոհվում են: Քչերն են այնպիսի սղաճի տեմպեր տեսել, որոնք առկա են Իրանում», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը: