Քրեական գործ է հարուցվել Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարի դեմ

ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Ոստիկանությունը հաղորդում է, որ ըստ այս պահին հայտնի տվյալների, վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։