ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Ուկրաինա:
Կիևում տեղի կունենան Բոլթոնի հանդիպումներն Ուկրաինայի պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ:
«Դեսպան Բոլթոնի այցը վկայում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրոատլանտյան ինտեգրմանը Միացյալ Նահանգների աջակցության մասին»,- հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանությունը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ամերիկյան կողմը փորձում է կանխել Skyrizon Aircraft չինական ընկերության կողմից «Մոտոր Սիչ» ընկերությունը գնելու գործարքը:
«Մոտոր Սիչն» Ուկրաինայում օդանավերի շարժիչներ արտադրող միակ ընկերությունն է: Ենթադրվում է, որ Բոլթոնը կհանդիպի այդ ընկերության ղեկավարներին: