Թրամփ. «Ես կհրավիրեի Պուտինին «Մեծ յոթնյակի» ժողովին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բիարից, Ֆրանսիա, 26 օգոստոսի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ վերստին պնդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կարող է հրավիրել հաջորդ տարի կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:

Ռուսաստանը «Մեծ ութնյակի» ձևաչափի օրոք՝ 2014 թվականին, բռնակցել է Ղրիմը և սկսել է սատարել Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին, ինչի հետևանքով վտարվել է տնտեսապես առավել զարգացած 8 երկրների կառույցից:

«Ես, անշուշտ, կհրավիրեի նրան»,- երեկ Բիարիցում ասել է Թրամփը և ավելացրել.- «Արդյոք կընդունի՞ հրավերը, թե՞ ոչ, սա բարդ հոգեբանական հարց է, նա հպարտ մարդ է»:

Օգոստոսի 21-ին Թրամփը Վաշինգտոնում ասել է, որ նպատակահարմար է վերականգնել «Մեծ ութնյակի» ձևաչափը, քանի որ «առաջատար երկրները շատ գործեր ունեն Ռուսաստանի հետ»: