Վրաստանի 7 քաղաքացիներ գտնվում են Ցխինվալիի մեկուսարանում

Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ օկուպանտները Վրաստնաի յոթ քաղաքացի են առևանգել: Նրանք Վրաստանի ու Հարավային Օսիայի շփման գծում ընկած Ախալուբանի գյուղի բնակիչներ են:

Ցխինվալիի իշխանությունները հաստատել են նրանց բերման ենթարկելու փաստը:

Ցխինվալին վրացական գյուղի բնակիչներին մեղադրել է սահմանը խախտելու մեջ և պատրաստվում է դատել նրանց: