Պակիստանցի փախստականների ժառանգները 72 տարի անց Հնդկաստանի քաղաքացու կարգավիճակ ստացան

Պակիստանցի փախստականներ, արխիվ

Պակիստանից Հնդկաստան ներգաղթած փախստականների ժառանգները 72 տարի անց վերջապես Հնդկաստանի քաղաքացի դարձան: Նրանց ընտանիքները Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի շրջաններ էին ներգաղթել 1947 թվականին Պակիստանի ու Հնդկաստանի բաժանման արյունալի հակամարտության ընթացքում:

Փախստականների ժառանգներին քաղաքացիություն տրամադրելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հնդկաստանի կենտրոնական իշխանությունը վերջես չեղարկեց Ջամուի ու Քաշմիրի հատուկ կարգավիճակը: Այդ որոշման արդյունքում 150 հազար փախստական Հնդկաստանի քաղաքացի դարձավ: