Ուկրաինան պատրաստվում է բարեփոխել անվտանգության ծառայությունը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսանդր Դանիլյուկ, արխիվ

Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխումն է եղել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարի ու միջազգային խորհրդատվական խմբի հանդիպման հիմնական թեման: Երեկ կայացած հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ խումբն աջակցում է Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշմանը, ըստ որի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը անհապաղ բարեփոխելու անհրաժեշտության կա, ասվում է խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում: