Հայաստան է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքէջը:

«Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ» - ասված է հաղորդագրությունում: