Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Բարձրագույն դատական խորհուրդը Արթուր Մկրտչյանին Երևանի դատարանի նախագահ էր ընտրել օգոստոսի 2-ին: