Կառավարությունը 4 միլիոն 320 հազար դրամ կհատկացնի «Վետերանների միավորում» ՀԿ-ին

Կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը պահուստային ֆոնդից 4 միլիոն 320 հազար դրամ կհատկացնի «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ 30 վետերանների հանգստարանային անվճար ուղեգիր տրամադրելու համար։

«Նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առոջության վերականգնման անհրաժեշտությունից։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Կառավարությունը միաձայն ընդունեց նախագիծը։