Ուկրաինայի արևելքում 4 զինծառայող է զոհվել ռուսամետ անջատականների հրետակոծության հետևանքով

Ուկրաինա - Ռուսամետ անջատականներ Դոնբասում, արխիվ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ օգոստոսի 6-ին «թշնամու հարձակման հետևանքով չորս հերոսներ կորցրել են իրենց կյանքը»: Ըստ հաղորդագրության՝ երկրի արևելքում Դոնեցկի շրջանում ռուսամետ անջատականները կրակ են բացել Ուկրաինայի բանակի դիրքերի վրա` օգտագործելով ականանետեր ու գնդացիրներ:

Ուկրաինայի արևելքում 2014-ի ապրիլից բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել: