Հադրութի հյուսիս-արևելքում ԵԱՀԿ դիտարկումն անցել է ժամանակացույցի․ Արցախի ԱԳՆ

Արխիվային լուսանկար

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։

Արցախի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: