Բողոքի ցույց Սանկտ Պետերբուրգում՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի

Պիկետ Ռուսաստանում՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, հունիս, 2019թ․

Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 700 մարդ բողոքի ցույցի էր դուրս եկել բռնության դեմ և ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, որոնք 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի իրենց բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին արդարացնել քույրերին։

Քույրերը, հիշեցնենք, ընդունել են իրենց մեղքը, սակայն պնդում են, որ հորը սպանել են ստիպված՝ ինքնապաշտպանվելով․ հայրը տարիներ շարունակ բռնության էր ենթարկել նրանց։

Մեղադրող կողմը, մինչդեռ, պնդում է, որ դա սառնասրտորեն պլանավորված սպանություն էր: