Ֆրանսիան և Գերմանիան քննադատում են ձերբակալությունները Մոսկվայում

Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Մոսկվա, 3-ը օգոստոսի, 2019թ․

Գերմանիան և Ֆրանսիան երեկ հրապարակած հայտարարություններով քննադատել են ավելի քան հազար մարդու ձերբակալությունը Մոսկվայում չարտոնված ցույցի ժամանակ, ընդգծելով, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ են կիրառել:

Ըստ OVD-Info անկախ լրատվական կայքի՝ առնվազն 1001 մարդ բերման է ենթարկվել շաբաթ օրը չարտոնված հանրահավաքից, ավելի քան 1300 հոգի էլ բերման էր ենթարկվել հուլիսի 27-ի հավաքից հետո, ինչը ևս միջազգային հանրության քննադատության առիթ էր դարձել։