Կիրակի օրը Վարդավառի կապակցությամբ փակ կլինի Բաղրամյան պողոտայի մի հատվածը

Վարդավառը Երևանում, արխիվ

Կիրակի օրը՝ հուլիսի 28-ին, ժամը 6-ից մինչև 20-ը Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևանի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը: