Նավալնին 30 օրվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստան - Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ, 20-ը հուլիսի, 2019թ․

Մոսկվայի դատարանը 30 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն՝ շաբաթավերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ։

Երեկ նաև ընդդիմադիր այլ գործիչների՝ Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի ընտրություններում առաջադրված թեկնածուներ Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանովի և Ալեքսանդր Սոլովյովի տներում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել։

Գուդկովի կինը Թվիթերում գրել է, որ շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը։ Նրանք փնտրել են նյութեր հուլիսի 27-ին նախատեսված ընդիմադիրների բողոքի ակցիայի հետ կապված։

Քաղաքային դումայում առաջադրված ընդդիմադիր երկու այլ թեկնածուների՝ Յուլիա Գալյամինային և Լյուբով Սոբոլին չորեքշաբթի օրը Քնչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործի շրջանակում։

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Գենադի Գուդկովին ևս հարցաքննության են հրավիրել։