Լոռու Սվերդլով գյուղում գայլերը 25 գլուխ մանր եղջերավոր անասուն են հոշոտել

Արխիվային լուսանկար

Այսօր Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 14-ին ժամը 5-ի սահմաններում Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 գլուխ մանր եղջերավոր անասուն: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: