ԱՄՆ նախագահ․ Իրանի հետ լարված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ դրական ազդակներ կան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Փոմփեոն կառավարության նիստի ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 16-ը հուլիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ դրական զարգացումներ կան Իրանի հետ լարված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ։ Այդ մասին Դոնալդ Թրամփն ասել է երեկ կառավարության նիստի ժամանակ՝ հղում անելով այն փաստին, որ պաշտոնական Վաշինգտոնը ջանքեր է գործադրում՝ համոզելու Թեհրանին բանակցություններ սկսել իր հրթիռային ծրագրի շուրջ։

Իր հերթին, պետքարտուղար Մայք Փոմփեոն կառավարության նիստի ժամանակ ասել է, որ իրանական կողմից բանակցություններ սկսելու ազդակներ են ստանում։