Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներին և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ Սամեդ Սեիդովի, Սոֆիո Կացարավայի, Վոլկան Բոզքըրի հետ զրույցում Մամեդյարովը համոզմունք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերից»:

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության թուրք և վրաց խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման կարևությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ «միջազգային ճանաչված սահմանների և պետությունների տարածքային ամբողջականության» շրջանակներում: