Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունների հերթական փուլը կկայանա հուլիսի 17-ին

Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մինսկում, 30-ը հունիսի, 2019թ․

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հուլիսի 17-ին ոչ ֆորմալ հանդիպում կունենան Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ հայտնված այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Բելառուսի նախագահի աշխատակազմը` տեղեկացնելով, որ բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներն են լինելու երկկողմ տնտեսական կապերի զարգացումը և համագործակցությունը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության շրջանակում:

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Պետերբուրգում կայանալիք բանակցությունները համընկնելու են միութենական պետության ստեղծման 20-ամյակին:

Հուլիսի 18-ին Լուկաշենկոն և Պուտինը մասնակցելու են նաև Բելառուսի և Ռուսաստանի ռեգիոնների համաժողովի հերթական լիագումար նիստին: