Արցախի նախագահը ՊԲ շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհել է գեներալ-մայորի կոչում

Արցախի ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: