Վերջին երկու ամսում Իդլիբում 544 խաղաղ բնակիչ է զոհվել

«Սիրիայի կառավարական բանակի և ռուսական օդուժի գործողությունների հետևանքով վերջին երկու ամիսներին Իդլիբ նահանգում ավելի քան 500 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2000-ը վիրավորվել են», ֊ այս մասին հայտարարել է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների խախտումների դիտարկման սիրիական կենտրոն» կազմակերպությունը:

Իրավապաշտպան այս կառույցի տվյալներով Բաշար Ասադին հավատարիմ ստորաբաժանումների հարձակումը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող այս շրջանում մեկնարկել է ապրիլի վերջին:

«Լայնածավալ հարձակման ընթացքում կառավարական բանակին գործուն աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի օդուժը», ֊ Reuters-ին փոխանցել են սիրիացի իրավապաշտպանները, տեղեկացնելով նաև, որ ռուսաստանցի և սիրիացի զինվորականները կանխամտածված կերպով թիրախավորում են խաղաղ բնակչությանը` մասնավորաբար Իդլիբում գործող հիվանդանոցները: