Ուրբաթ երեկոյան Հարավային Կալիֆորնիայում նոր ուժգին երկրաշարժ է արձանագրվել` երկրորդը վերջին 48 ժամերի ընթացքում: Ամերիկացի սեյսմոլոգների պնդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը գերազանցել է 7 բալլը ըստ Ռիխտերի սանդղակի: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լոս Անջելեսից մոտ 200 կիլոմետր հյուսիս` Ռիջքրեսթ քաղաքի հարևանությամբ:
Սան Բեռնարդինոյի փրկարարական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով աննշան թվով փլուզումներ և հրդեհներ են արձանագրվել, մեկ մարդ վիրավորվել է:
Վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերը ամենաուժգին ստորգետնյա ցնցումներն էին Կալիֆորնիայում 1994 թվականից ի վեր: