Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները չեն կարողանում համաձայնեցնել կառույցի գործադիր մարմնի` Եվրոպական խորհրդի նոր ղեկավարի թեկնածությունը:
Այս հարցին նվիրված քննարկումները Բրյուսելում շարունակվել են ողջ գիշեր և կարճ դադարից հետո կշարունակվեն այսօր:
Եվրոպական խորհրդի պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը և ԵՄ անդամ մի շարք պետությունների ղեկավարները պաշտպանում են նիդերլանդցի սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Տիմերմանսի թեկնածությունը:
Արևելյան Եվրոպայի պետություններից մի քանիսը ինչպես նաև մայրցամաքի աջ պահպանողական ուժերին միավորող Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը հայտարարել են, որ որևէ պարագայում չեն քվեարկի նրա օգտին:
Տիմերմանսն այժմ զբաղեցնում է Եվրոպական խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Իր պաշտոնավարման ընթացքում նա մի քանի անգամ կոշտ քննադատության է ենթարկել Լեհաստանի իշխանություններին` դատական համակարգի նկատմամաբ կիրառվող ճնշումների համար:
Տիմերմանսը նաև նախաձեռնել է այս հարցով Վարշավայի դեմ ԵՄ կողմից պաշտոնական հետաքննության մեկնարկը: